ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ծաղկաձորյան հավաք «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում

Ծաղկաձորյան հավաք «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում
28.07.2014 | 14:40

Հուլիսի 25-ից 27-ը Ծաղկաձորում շուրջ երեսուն երիտասարդներ մասնակցեցին «ՓԱՍՏԱՐԿ»-ի շրջանակներում տեղի ունեցած հավաքին:

«ՓԱՍՏԱՐԿ»-ը ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագիր է, որն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում երիտասարդները տարբեր փորձագետներից հավաքագրում են մեր երկրի արտաքին քաղաքականության տարբեր ուղղություների վերաբերյալ հայանպաստ փաստարկներ և փորձում են ստեղծել հասանելի մեծ բազա:
Ծաղկաձորյան հավաքի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ ղեկավար Կարեն Ավագյանի հետ, նոր մեդիայի և PR-ի վաբերյալ քննարկում, ինչպես նաև երիտասարդներից յուրաքանչյուրը հանդես եկավ զեկույցով ՀՀ արտաքին քաղաքականության նախապես ընտրված ուղղությունների շուրջ :
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի հետ հանդիպումը անցավ ոչ պաշտոնական միջավայրում, երիտասարդները տվեցին բազմաթիվ հարցեր երկրում իրականացվող երիտասարդական քաղաքականությունից մինչև արտաքին մարտահրավերներ: Կարեն Ավագյանն իր խոսքում նշեց, որ ցանկացած երիտասարդական բովանդակային առաջարկ կամ նախաձեռնություն, որն արդարացված կլինի, կիրականացվի: Հավաքի վերջին օրը մասնակիցներն ամփոփեցին ծրագիրը և քննարկեցին օգոստոսի վերջին օրերից մեկնարկող հագեցած միջոցառումների բնույթն ու ձևաչափերը:

Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ